-
29.04.2015|
23:03
Ցեղասպանության միջոցառումները, Քիմ Քարդաշյանը, System Of A Down-ը, Ազնավուրը, Սպիվակովը, բոլորը` «խառնեցին» մեր մտքերը, մեր կյանքը, շեղեցին առօրյա հոգսերից, քաղաքականությունից:
Քաղաքականությունից զզվում ենք բոլորս, բայց առանց դրա էլ հնարավոր չէ:
-
27.04.2015|
12:56
Վախճանվել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի քույրը՝ Իսկուհի Տեր-Պետրոսյանը։ Հայ ազգային կոնգրեսը ցավակցում է Սեմիրջյանների և Տեր-Պետրոսյանների ընտանիքներին` սիրելի մայրիկի, քրոջ Իսկուհի Տեր-Պետրոսյանի (Սեմիրջյանի) անժամանակ մահվան կապակցությամբ:
-
20.04.2015|
14:57
Մի երկու տարի առաջ գրեցի մեր մայրաքաղաքի եկեղեցիները` հատկապես Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին գիշերները չլուսավորելու մասին: Ի ուրախություն ինձ, քաղաքապետարանն արագ արձագանքեց, և երեկոյան, գիշերային ժամերին մեր եկեղեցիներն արդեն լուսավորվում են և դարձել են տեսանելի:
-
20.04.2015|
11:53
87 տարեկանում երեկ վախճանվել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայրը` Արգամ Աբրահամյանը:
-
20.04.2015|
11:47
89 տարեկանում երեկ կյանքից հեռացել է Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանի մայրը՝ Լենա Աթաբեկյանը: Նոր Նորքի 5-րդ զանգվածում գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցում երեկ կայացել է հոգեհանգստի արարողությունը։
-
16.04.2015|
19:59
Զուտ քաղաքական շահարկման տրամաբանությամբ հանգիստ կարելի է պնդել, որ Հռոմի պապը դեռ 14 տարի առաջ է արտաբերել «Հայոց եղեռնը՝ որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն» արտահայտությունը, որ Եվրախորհրդարանը նաև 30 տարի առաջ է ընդունել Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև և այլն և այլն:
-
10.04.2015|
19:53
Վաղը՝ ապրիլի 11-ին, հանրապետության տարածքը կգտնվի հզոր ցիկլոնի ազդեցության գոտում, որի արդյունքում շրջանների զգալի մասում սպասվում են անձրևներ և ամպրոպ, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում` ինտենսիվ:
-
09.04.2015|
19:50
Կարծում եմ, շոու-բիզնեսի հայտնի ներկայացուցչի ժամանումը չպետք է խիստ քննարկումների ու ծայրահեղ գնահատականների նյութ դառնա:
-
08.04.2015|
12:32
Ապրիլի 6-ին երկարատև հիվանդությունից հետո վախճանվել է երկարամյա պետական գործիչ Դավիթ Զադոյանը: Հոգեհանգիստը կկայանա ապրիլի 8-ին: Դավիթ Զադոյանը ծնվել է 1949 թ. Արարատ գյուղում:
1975 թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը:
-
06.04.2015|
12:50
Սողոմոն իմաստունը սովորեցնում է՝
1. Ամեն ինչ իր ճիշտ ժամանակն ունի: Ժամանակը ծնվում, ժամանակը մեռնում է: Ժամանակը քանդում, ժամանակը կառուցում է: Ժամանակը լռում, ժամանակը խոսում է: